Առողջ երեխա
Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն 2 տերմիններից՝ լոգոս` խոսք, և պեդիո` դաստիարակություն բառերից: Առ այսօր պարզ չէ, թե լոգոպեդիան մարդաբանական գիտությունների որ շարքին է դասվում` հոգեբանակա՞ն, մանկավարժակա՞ն, բժշկակա՞ն, հոգելինգվիստիկական, թե՞ սոցիալական գիտությունների:
1950թ. կայացվեց հատուկ որոշում, ըստ որի լոգոպեդական ծառայությունները մատուցվում են բժշկական հիմնարկներում, սակայն դասակարգվեց որպես հոգեբանա-մանկավարժական ուղղվածություն ունեցող աշխատանք:
Լոգոպեդիան ունի իր ուսումնական առարկան, որի հիմքում խոսքային խանգարումով տառապող անձն է: Խոսքային խանգարումները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ կենսաբանական և սոցիալական:
Խոսքային խանգարումներն ընդունված է բաժանել 2 մեծ խմբի՝
- ախտաբանական,
- ֆիզիոլոգիական:
Ֆիզիոլոգիական խանգարումները տեղի են ունենում միայն երեխաների մոտ և համարվում են օրինաչափ երևույթներ:
Խանգարումներ առաջանում են որոշակի տարիքում և կարող են արտահատվել տարբեր կերպ:
I հերթին այն կարող է արտահայտվել հնչյունների սխալ արտասանությամբ, որը կոչվում է ֆոնոլոգիական թլվատություն: Սովորաբար, նորմայում 1,5-2 տարեկան հասակում երեխան կարողոնում է մեկ հնչյունը կամ ձայնը փոխակերպել մյուսով: Այս գործընթացը տևում է մինչև 5 տարեկան հասակը և վերաբերում է ուշ օնտոգենեզի ձայներին, որոնք պահանջում են լեզվի բարձրացում և վերին դիրք:
II հերթին, արտահայտվում են ոչ ջղաձգային սայթաքումների կամ իտերացիաների տեսքով, որոնք առաջանում է 2-2,5 տարեկան հասակում, երբ երեխան կրկնում է նույն վանկը, օրինակ՝ տուր-տուր-ջուր:
III, բազմասեմանտիզմ` տարբեր իմաստային եղանակներով: Այս երևույթն առաջանում է 1,5-3 տարեկան հասակում:
IV, խոսքի քերականական կառուցվածքի անբավարավածություններ, որոնք արտահայտվում են սխալ համաձայնությունների ձևավորմամբ: Տարիքի հետ` զարգացման համապատասխան դեպքում, ճիշտ խոսքային միջավայրի ազդեցությամբ տարիքային այդ անկատարելիությունը վերանում է առանց հատուկ լոգոպեդական օգնության: Այն երեխաները, ովքեր ունեն խոսքային զարգացման տարիքային յուրահատկություններ՝ հաճախում են նախադպրոցական հատուկ հաստատություններ, որտեղ մասնագետները` ծրագրի համապատասխան, ձևավորում են երեխայի խոսքը:
Ախտաբանական խոսքային խանգարումներն ընդունված է սահմանել որպես նորմալ խոսող մեծահասակի կայուն, հաստատուն խոսքի շեղումներ, որոնք չեն համապատասխանում խոսողի տարիքին և ինքնուրույն չեն վերանում` հաղթահարման համար պահանջելով կորեկցիոն այնպիսի ազդեցություններ, որոնք կրում են համակարգային բնույթ:
Լոգոպեդն աշխատում է այն երեխաների հետ, ովքեր ունեն խոսքի ախտաբանական խանգարումներ և շտկման է ենթարկում ո՛չ միայն խոսքը, այլ անձը: Լոգոպեդի ֆունկցիայի մեջ է մտնում ծնողների և ուսուցիչների հետ խորհրդատվական հանդիպումները: Լոգոպեդը պետք է անցկացնի կանխարգելիչ միջոցառումներ, որի ընթացքում բացատրում է խոսքային ռեժիմի նշանակումը և կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես պետք է կարգավորել, օրինակ՝ արագախոս, դանդաղախոս երեխաների ռեժիմը, բացատրում է մանկական լեզվով խոսելու վնասները, ցույց է տալիս բառային տեղեկատվության պակաս կամ ավելի լինելու հետևանքները:
Ախտաբանական խանգարումները արտաբերական համակարգում առաջացնում են օրգանական, մեխանիկական, ֆունկցիոնալ խանգարումներ: Խոսքային խանգարում ստեղծող պատճառներն` ըստ Վիգոցկու, օրգանիզմի հանդիպումն է որոշակի անբարենպաստ պայմանների, որոնք կարող են հանդես գալ պրենատալ, նատալ և պոստնատալ շրջաններում: Եվ որքան ծանր է առաջնային արատը, այդքան բարդ են նրա հետևանքները, այսինքն, II-ային արատը, որը հաճախ հանդես է գալիս խոսքային խանգարման ձևով:
Խոսքային խանգարումները հետևյալն են.
- դիսլալիա կամ թլվատություն /օրգանական, ֆունկցիոնալ, մեխանիկական/,
- ռինոլալիա կամ ռնգախոսություն /ֆունկցիոնալ, մեխանիկական/,
- կակազություն /օրգանական, ֆունկցիոնալ/,
- դիզարտրիա /օրգանական/,
- ալալիա կամ անխոսություն /օրգանական/,
- աֆազիա /օրգանական/,
- Խ.Ը.Թ /օրգանական, ֆունկցիոնալ, նաև` 1 այլ արատի հետևանք/,
- հնչունահնչութային անբավարարություն /ֆունկցիոնալ, արատի հետևանք/,
- դիսեքսիա, դիսգրաֆիա /ֆունկցիոնալ, օրգանական մեկ այլ արատի հետևանք/:
Խոսքային խանգարումները կարող են լինել.
- հաղորդակցման լեզվի միջոցների ձևավորման շեղում,
- հաղորդակցման լեզվային միջոցների անկում, այսինքն, խոսքի լրիվ կամ մասնակի կորուստ, որն արտահայտվում է աֆազիայի ձևով:
Խոսքային խանգարումները լինում են կենտրոնական և պերիֆերիկ:
Կենտրոնական են համարվում այն խոսքային խանգարումները, որոնք ի հայտ են գալիս կենտրոնական բաժնի խանգարման հետևանքով /ալալիա, աֆազիա, դիզարտրիա, ֆունկցիոնալ դիսլալիա/, որոնց դեպքում խանգարվում են կեղևային կենտրոններ տանող ճանապարհները և բջիջները:
Ծայրամասային խոսքային խանգարումները ծայրամասային համակարգի խանգարման արդյունք են /մեխանիկական, դիսլալիա, ռնգախոսություն:
Լոգոպեդական օգնությունն իրենից ներկայացնում է բժշկա-մանկավարժական և հոգեբանական միջոցառումների միակցված համակարգ, որին ուղղված է շտկելու և զարգացնելու խոսքն ու անձնավորությունը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Աննա Ասլանյան,
լոգոպեդ
Կարդացեք նաև
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...
Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...
Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:
Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն